Վաճառվում է 3 հարկանի քարե առանձնատուն բնակելի՝ 380 քմ. մակերեսով և 570 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Դավթաշենում՝ Փիրումյաններ փողոցում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրակատակով: Ապահովված է մշտական ջրով, գազով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առանձնտունն ունի ստորգետնյա կայանատեղի, նկուղ և գեղեցիկ այգի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ։