Դավթաշեն Ձոր 1 թաղամասում՝ Եղվարդի խճուղու մոտ, վարձակալության է տրվում չորս հարկանի քարե շքեղ առանձնատուն 626 քմ. բնակելի մակերեսով և 1671 քմ. կից հողատարածքով։ Առանձնատունը կառուցվել է 2007 թվ., կապիտալ վերանորոգված է։ Սենյակները լուսավոր են և ընդհարձակ, ունի վեց սանհանգույց, չորս բաց պատշգամբ, շոգեբաղնիք, աշխատասենյակ,առանձին արդուկի սենյակ և խաղասենյակ։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության։ Ապահովված է անհատական ջեռուցման համակարգով ունի կաթսայատուն։ Կահավորված է բարձրաճաշակ կահույքով, տեղադրված է անհրաժեշտ տեխնիկան։ Բակում կա ավտոտնակ`նախատեսված երկու մեքենայի համար։ Ունի գեղեցիկ այգի պտղատու ծառերով։ Ամբողջ տարածքը տեսահսկվում է։ Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է։ Գինը սակարկելի։