Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 145 քմ մակերեսով (պատերի հետ 170 քմ) և 310 քմ հողատարածքով, որը գտնվում է Մելքումով փողոցում, Աշտարակի խճուղուց ոչ հեռու: Առանձնատունը նոր է կառուցված, կապիտալ վերանորոգված է, նրբաճաշակ պարզությամբ կահավորված և հագեցած է որակյալ տեխնիկայով: 1-ին հարկում կա նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, որից մեկը կից է ննջասենյակին, ընդարձակ բացօթյա պատշգամբ: Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են և համալրված թանկարժեք սանտեխնիկայով: Բակի բարեկարգման աշխատանքները ընթանում են, կա ամառային զրուցարան, նաև, տեղադրվելու է խորովածի մանղալ: Առանձնատունը պարսպապատ է, ունի բացօթյա ավտոկայանատեղի, հեռակառավարվող դարպասներ: Փողոցը ասֆալտապատ է: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: