Կոտայքի մարզի Բջնի գյուղում` Հրազդան գետի ափին, վաճառվում է 3 հարկանի գեղեցիկ և ընդարձակ առանձնատուն: Շինության մակերեսը՝ 377 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 2470 քմ. է: 1-ին հարկում գտնվում է ավտոտնակը, կաթսայատունը, նկուղը: 2-րդ հարկում` նախասրահ, խոհանոց, հյուրասենյակ, ննջասենյակ և սանհանգույց: 3-րդ հարկում` նախասրահ, սանհանգույց, բաց պատշգամբ, 5 ննջասենյակ: Առանձնատունը հին կապիտալ վերանորոգված է։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են: Առանձնատունը գտնվում է հիանալի վայրում, որտեղ կա չքնաղ բնություն, օդը շատ մաքուր է: Առանձնատունը պարսպապատ է, բակը շատ բարեկարգ է և գեղեցիկ, կա զրուցարան՝ իր մանղալով, կանաչապատ այգի՝ իր պտղատու ծառերով։