Արգավանդ համայնքում վաճառվում է 3 հարկանի շքեղ և նմանը չունեցող առանձնատուն: Վիճակը ՝ամբողջությամբ վերանորոգված է թանկարժեք պարագաներով, մոդեռն և դասական ոճերի նրբաճաշակ ու ներդաշնակ համադրությամբ։ Շինության մակերես՝441 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 700 քմ. է: Բաղկացած է 4 ննջասենյակից՝ (որոնցից մեկը ունի լոգասենյակ և աշխատանքային սենյակ) 1 հյուրասենյակից, 1 Ճաշասենյակից՝ 1 խոհանոցից (մեծ և առանձին) , 1 ժամանցի սրահից, 1 աշխատասենյակից, 1 բաց պատշգամբից: Առանձնատան նկուղային հարկը զբաղեցնում է խաղասրահը և մարզասրահը: Ունի առանձին ամառային խոհանոց, ընդարձակ զրուցարան: Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ, կա զրուցարան՝ իր մանղալով, կանաչապատ այգի՝ իր պտղատու և դեկորատիվ ծառերով։ Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է հակահրդեհային և անվտանգության համակարգեր։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։