Վաճառվում է 2 հարկանի՝ նկուղային հարկով և մանսարդով, գեղեցիկ կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 415 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 940 քմ.։ Այն գտնվում է Արաբկիր համայնքում՝ Հ. Էմին 1-ին նրբանցքում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ 1-ին հարկում՝ խոհանոց, հյուրասենյակ, մարզասրահ՝ լոգասենյակով և շոգեբաղնիքով, սանհանգույց և ավտոտնակ։ 2-րդ հարկում՝ նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, 2 բաց պատշգամբ, խորդանոց։ Մանսարդային հարկում՝ տարածք, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության։ Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և կանաչապատ՝ կա տաղավար, լողավազան, պտղատու և դեկորատիվ ծառեր, թոնիր, ցախանոց և շան համար նախատեսված տնակ։ Առանձնատունը վաճառվում է մասնակի կահույքով։ Հնարավոր Է փոխանակում` ավտոմեքենայի, հողատարածքի կամ այլ գույքի հետ: