Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որը գտնվում է Հ. Էմին փողոցում։ Բնակելի տան մակերեսը՝ 220 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը՝ 180 քմ է։ Առանձնատունն ունի վերանորոգման կարիք։ Բաղկացած է 5 ննջասենյակից, հյուրասենյակից, նախասրահից, խոհանոցից և 3 լոգասենյակից։ Անցկացված է ջեռուցման անհատական համակարգ։ Ունի նկուղ՝ 45 քմ մակերեսով և տանը կից օժանդակ շինություն՝ 26 քմ. մակերեսով, որը կարող է ծառայել կոմերցիոն նպատակներով։ Առանձնատունը կարելի է օգտագործել որպես հյուրանոց, հոսթել կամ արտադրական տարածք։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, մի քանի քայլ այն կողմ գտնվում է Բարեկամություն մետրոյի կայանը։