Մանուշյան և Փափազյան փողոցների խաչմերուկում վաճառվում է 2 հարկանի քարե գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 360 քմ. մակերեսով և 280 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ նորոգված է ունի յուրահատուկ դիզայն և շատ հարմարավետ է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը և աստիճանները ծածկված են կաղնե մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ բարձրորակ սանտեխնիկայով։ 1-ին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը՝ բուխարիով, 1 ննջասենյակ, խոհանոց և սանհանգույց։ 2-րդ հարկում՝ 3 հատ ննջասենյակ, որից մեկը իր առանձին սանհանգույցով, փոքր բարային հատված, սանհանգույց՝ ջակուզիով։ Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Պարսպապատ է, ավտոտնակը նախատեսված է 2 մեքենայի համար։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։