Վաճառվում է երեք հարկանի շքեղ առանձնատուն՝ բնակելի 480 քմ. մակերեսով և 770 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Բաբայան փողոցում: Ճակատային մասը կազմում է 24.5 մ։ Այս լուսավոր առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 6 սանհանգույց, խոհանոց, աշխատասենյակ։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ: Ունի ներակռուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով և գազով: Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման համակարգ: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, դեկորատիվ այգի, որտեղ կան ծառեր և ծաղիկներ, սռնի, մանղալ: Ունի նաև փակ լողավազան։ Ավտոմեքենայի համար հատկացված է քարե ավտոտնակ՝ 4 մեքենայի համար։ Մոտակայքում կան առօրյայում անհրաժեշտ խանութներ և այլն: Այն գտնվում է առաջին գծի վրա։