Վաճառվում է 5 հարկանի շքեղ առանձնատուն Այգեձորում։ Ընդհանուր մակերեսը 1500ք.մ. է իսկ կից հողատարածքինը՝ 2800ք.մ։ Առանձնատան բակում առկա է կից կառույց, որը ծառայում է որպես լողավազան, սաունա, խոհանոց, լոգախցիկ, հանդերձարան, հանգստի սենյակ, կաթսայատուն, սանհանգույց։ Շենքը բաղկացած է 2 մասնաշենքից տարբեր մուտքերով, որոնք հնարավորություն ունեն միանան և դառնան 1 առանձնատուն։ Մասնաշենքերում կատարված են վերանորոգման աշխատանքներ և բերված են այն վիճակի, որ կարող են շարունակել ըստ ցանկությամբ։ Առանձնատունը ունի բաց պատշգամբներ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Արարատ լեռ, Սուրբ Սարգիս եկեղեցի, Ծիծեռնակաբերդ։ Առանձնատան բակում կա պտղատու և դեկորատիվ այգի, որը ունի ավտոմատացված ոռոգման համակարգ, ամառային խոհանոց, ֆուտբոլի դաշտ։ Առանձնատունը հնարավորություն ունի դառնալ հյուրանոց բաղկացած մինչև 25 սենյակից։