Մերգելյան Ինստիտուտի հարևանությամբ՝ Կոմիտաս պողոտայի վրա, վաճառվում կամ վարձակալության է տրվում չորս հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 650քմ, ունի նաև հողատարածք՝ 300 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատսախան վերջին եվրոպական ստանդարտներին և դեռևս բնակեցված չէ, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Առանձնատան սենյակները, սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են։ Յուրաքանչյուր հարկում ակա առանձին սանհանգույց: Ինտերիերը արված է մոդեռն ոճով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Ունի նաև երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։