Առանձնատուն, 2 հարկանի, Արաբկիր, Երևան

18 Հունվար 2021
 
Սևաստոպոլյան 32 Բնակելի՝ 150 մ2, հողատարածք` 950 մ2 2 հարկանի Կոդ` 3801   |   http://est.am/3801 click to copy the link
Վաճառք - պայման.
Վարձակալություն - 1,500 $/ամիս
Օրավարձ - 120 $/օր
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 4 անգամ

Ութ սենյակներից բաղկացած նոր կապիտալ վերանորոգված, երկհարկանի քարե առանձնատուն է՝ 150 ք.մ բնակելի մակերեսով, 950 ք.մ հողատարածքով: Ստեղծված է ամեն կոմունալ հարմարություն, արևոտ է: Պատրաստ է անմիջապես ընդունել իր տիրոջը կամ վարձակալին և թույլ տալ նրան վայելել այնտեղ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը: Առանձնատունն էլ ավելի անվտանգ է դարձնում մուտքի երկաթյա դուռը: Պատուհանները եվրոպական արտադրության են: Առաջին հարկում տեղադրված են վիտրաժային պատուհաններ: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատ են: Սենյակների հատակը լամինատ է: Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, բնական գազով: Ջեռուցումն իրականացվում է «Baxi» համակարգի միջոցով: Ջրի խողովակներն ու հոսանքի լարերը նոր են: Էլ ավելի շատ ալիքներ դիտելու հնարավորություն Ձեզ կտա արբանյակային հեռուստատեսությունը: Ունի շատ գեղեցիկ բակ՝ եղևնիով, ինչը Ձեր և Ձեր երեխաների գալիք Ամանորը կդարձնի անմոռանալի ու մոգական և հավերժ բնակություն կհաստատի Ձեր հիշողության մեջ: Բակն իր հերթին մեծ է և լիովին կարող է ծառայել որպես խաղահրապարակ Ձեր ընտանիքի փոքրիկ անդամների համար, այդ թվում և ավտոկայանատեղի: Առանձնատունը և՛ վաճառվում է, և՛ տրվում է վարձով իր կահույքով և տեխնիկայով, սակայն վարձակալել հնարավոր է միայն 1-ին հարկը: Հարևանությամբ կան խանութներ, ժամանցի վայրեր և այլ հաստատություններ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 2
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ