Բլուր թաղամասում, 1-ին գծի վրա վաճառվում է կամ վարձակալության է տրվում 5 հարկանի յուրօրինակ նորոգումով առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 860 քմ, ունի փոքր բակ: Տունը վերանորոգված է, ապահովված է ժամանցի և հանգստի բոլոր հարմարություններով: Տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովացման համակարգերով: 1-ին հարկը նախատեսված է ժամանցի համար, այստեղ կա մարզասրահ, շոգեբաղնիք, համամ, լողավազան, սանհանգույց, ավտոտնակ, 2-րդ հարկում կա լուսավոր ընդարձակ հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց, 1 ննջասենյակ, 1 սանհանգույց, բաց պատշգամբ, 3-րդ 4-րդ հարկերում են տեղակայված ննջարանները` որոնք թվով 5 են, առկա է զգեստասենյակ, ընդհանուր` 5 - 6 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ ու ջակուզի: Ամբողջ առանձնատունը համալրված է կահավորանքով և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Վերջին հարկը մանսարդ է: Բաց պատշգամբներից բացվում են կիրճի և քաղաքի հիասքանչ տեսարաններ: