Բլուր թաղամասին կից վաճառվում է բնակելի 95 քմ մակերեսով և 180 քմ հողատարածքով, 1 հարկանի առանձնատուն: Տունն ունի դիզայներական ոճով կապիտալ վերանաորոգում, հաճելի և տարբերվող ինտերիեր: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի կիսանկուղային տարածք: Հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, հատակը ամբողջովին լամինատապատ է, ունի նրբաճաշակ կահավորում, հագեցած է գույքով և տեխնիկայով: Ննջարանները յուրահատուկ և նրբաոճ կահավորված են: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բակում կա 2 մեծ մեքենա կայանելու համար նախատեսված ավտոկայանատեղ: Առանձնատունն ունի 2-րդ հարկ կառուցելու համար ստացված շինթույլտվություն: Ըստ գնորդի ցանկության, հնարավորություն կա նաև բազմանկարան շենք կառուցել տարածքում: Վաճառքն իրականացվում է գույքով և տեխնիկայով: Մոտակայքում կան Նոր Զովք, Շիրակ մարկետները, շուտով նաև Երևան Սիթին կլինի, մոտ է ավտոբուսի կանգառին: