Մամիկոնյանց փողոցում վաճառվում է մեկ հարկանի` մանսարդային հարկով, առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 150 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 290 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, բաղկացած է հյուրասենյակից, ճաշասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, ընդարձակ բաց պատշգամբից, լոգասենյակից և սանհանգույցից: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ապահովված է մշտական ջրով, գազով, անցկացված է նաև անհատական ջեռուցման համակարգ։ Առանձնատունը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: Ունի պարսպապատ բակ, նկուղ և ավտոտնակ: