Վահրամ Փափազյան փողոցում վաճառվում է 3 հարկանի շքեղ և ընդարձակ առանձնատուն: Շինության մակերեսը 750 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքի մակերեսը` 2000 քմ.: Նույն հողատարածքի վրա կից կա ևս մեկ 2 հարկանի առանձնատուն, որը նախատեսված է հյուրերի համար կամ կարող է ծառայել նաև որպես պահակատուն: Առանձնատունը վերանորոգված է վերջին եվրոպական ստանդարտների համաձայն` որակյալ և թանկարժեք արտասահմանյան արտադրողների նյութերով: 1-ին հարկում գտնվում է լողավազանը, շոգեբաղնիքը, պահեստային մասեր, մառան, մարզասրահ: 2-րդ հարկում`ընդարձակ նախասրահ, գեղեցիկ և նրբաոճ կահավորանքով և բուխարով հյուրասենյակ, ինքնատիպ կահավորանքով խոհանոց, աշխատասենյակ, սանհանգույց, 1 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով դեպի Հրազդանի կիրճը: 3-րդ հարկում 5 ննջասենյակ` բոլոր իրենց սանհանգույցներով և զգեստասենյակներով, մեծ նախասրահ` բուխարով և նրբաճաշակ կահույքով, բաց պատշգամբ` ևս գեղեցիկ տեսարանով դեպի Հրազդանի կիրճը: Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է և ընդարձակ, բակում ունի առանձին ամառային խոհանոց, զրուցարան՝ իր մանղալով, կանաչապատ այգի՝ իր պտղատու և դեկորատիվ ծառերով։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։