Բաբայան փողոցի վրա՝ Հաղթանակ զբոսայգու մոտ, վաճառվում է 3 հարկանի նորակառույց առանձնատուն: Շինության մակերեսը ՝ 900 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը` 1900 քմ.: Բաղկացած է 8 սենյակներից` 1 հյուրասենյակ, 4 ննջասենյակ (որոնցից երկուսը ունեն իրենց լոգասենյակը և զգեստապահարանը), 1 խոհանոց (մեծ և առանձին), 1 ճաշասենյակ ,1 աշխատասենյակ, 2 Ժամանցի սրահ, 1 լվացքասենյակ, 4 սանհանգույցներ, 1 լողավազան` բացօթյա, 1 շոգեբաղնիք, 1 ջակուզի: Առանձնատան երրորդ հարկը զբաղեցնում է խաղասրահը, որտեղ կա բիլիարդ, սեղանի թենիս: Բակում բացօթյա լողավազանն է և շոգեբաղնիքը։ Ունի առանձին ամառային խոհանոց, թոնրատուն : Պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ՝առկա է զրուցարան՝ իր մանղալով, կանաչապատ այգի՝ իր պտղատու և դեկորատիվ ծառերով։ Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է հակահրդեհային և անվտանգության համակարգեր։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։