Ավան համայնքում՝ Բաբաջանյան փողոցում՝ քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում, նաև վաճառվում է 2 հարկանի շքեղ և յուրօրինակ նորակառույց առանձնատուն՝ բնակելի 190 քմ. մակերեսով և 245 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավություն և նմանը չունեցող ինքնատիպ կահավորանք։ Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 1 խոհանոց, 2 բաց պատշգամբ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ բարձրորակ և բարձրաճաշակ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է և համալրված ինքնտիպ պարագաներով։ Առանձնատունն ունի անվտանգության համակարգ՝ տեղադրված է տեսախցիկներ և ավտոտնակի դարպասները հեռակառավարվող են։ Առանձնատունը նախատեսված է 8 հոգու ( առավելագույնը 10)։