Ավան-Առնջում, Բաբաջանյան նրբ. վրա վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 230 քմ։ Տունը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Տեղադրված է օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Շինության առաջին հարկը տրված է վարձով, ցանկության դեպքում պայմանագիրը կերկարացվի գնորդի հետ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։