Ավանում՝ նախկին լճի մոտակայքում, վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 226,5 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 700 քմ: Տունը գտնվում է վերանորոգման ընթացքում: Սենյակների բաժանումը արդեն կատարված է, իսկ տանիքը՝ լիովին վերանորոգված: Տարածքն ամբողջությամբ պարսպապատ է։ Կոմունիկացիաները անցկացված են, ունի նաև գազ անցկացնելու հնարավորություն։ Առաջին հարկի մի մասը նախատեսված է որպես ավտոտնակ՝ մեկ մեքենայի համար: Բակում կարելի է նաև պատրաստել գեղեցիկ այգի ամառային հանգիստ վայելելու համար։ Այն գտնվում է բազմաթիվ էլիտար առանձնատների հարևանությամբ։ Փոքր ինչ հեռու կարող եք գտնել խանութներ, դպրոց։ Հնարավոր է նաև վաճառք վերանորոգված վիճակում և մասնակի վաճառք: