Վաճառվում է 2 հարկանի, կիսանկուղային հարկով սեփական տուն Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, բնակելի մակերսը 170 քմ է, հողատարածքինը՝ 130 քմ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են մուտքի երկաթե դռներ, եվրո պատուհաններ, ունի երկու մուտք՝ փողոցից և բակից: Կիսանկուղային հարկում կա ավտոկայանատեղի՝ նախատեսված 2 մեքենայի համար: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, զգեստասենյակ, բաց պատշգամբ: Ննջասենյակներից մեկը masters badroom է՝ իր առանձին սանհանգույցով, զգեստասենյակով և բաց պատշգամբով, որտեղից գեղեցիկ տեսարան է բացում դեպի Բուսաբանական այգի: Մյուս ննջարանն ունի ֆրանսիական պատշգամբ: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: Սակարկելի: