Վաճառվում կամ օրավարձով է տրվում երկհարկանի գեղեցիկ առանձնատուն, որը գտնվում է Ջրվեժ թաղամասում` անտառային համալիրի մոտ: Բաղկացած է հյուրասրահից` նախատեսված մինչև 20 անձի միջոցառման համար (մինչև 10 անձ կարող են գիշերել): Բացօթյա տաղավարներ` մինչև 30 անձի միջոցառման համար: Ռուսական շոգեբաղնիք` բարի սենյակով և բացօթյա լողավազան: Հարմար է ինչպես տանը, այնպես էլ բակի տաղավարում խնջույք անցկացնելու համար: Առանձնատան առաջին հարկում առկա է հյուրասրահ` մինչև 20 անձի միջոցառման համար, խոհանոց, (տրամադրվում է սպասք) սանհանգույց, լոգարան: Առանձնատան երկրորդ հարկում առկա է` հյուրասենյակ, (բացովի բազմոցներով) 3 ննջասենյակ, սանհանգույց, լոգարան` մերսման լոգախցիկով: Բակում առկա են` մանղալ-բուխարի` խորոված պատրաստելու բոլոր հարմարություններով: Առանձնատունը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով` ջեռուցումով, արբանյակային ալիքներով, ինտերնետով( WiFi):