Դուրյան թաղամասում` պաշտպանության նախարարության հարևանությամբ, հանգիստ և անաղմուկ հատվածում, վաճառվում է 2 հարկանի նորակառույց, գեղեցիկ ճարտարապետական տեսքով առանձնատուն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 350քմ, իսկ հողատարածքինը՝ 500 քմ: Այն կապիտալ եվրո վերանորոգված և գրեթե չբնակեցված է: Առանձնատունը երեսպատված է տրավերտին քարերով: 1-ին հարկում գտնվում է գեղեցիկ կահավորված հյուրասենյակը, խոհանոցը, աշխատասենյակը, կաթսայատուն և սանհանգույց: 2-րդ հարկում` 3 ննջասենյակներն են` յուրաքանչյուրը իր զգեստասենյակով, 2 սանհանգույց և բաց պատշգամբ: 1-ին հարկում հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է: Զրոյական հարկում է գտնվում ավտոտնակները` նախատեսված 2 և ավելի մեքենաների համար: Բակը բարեկարգ է, տնկված են պտղատու և դեկորատիվ ծառեր: Առանձնատունը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: