Ավան համայնքում` Աբովյան թաղամասում, վաճառվում է 2 հարկանի` նկուղային հարկով, նորակառույց առանձնատուն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 620 քմ, հողատարածքինը` 1202 քմ: Առանձնատունը գտնվում է վերանորոգման ընթացքում` տանիքը կառուցված է, պատուհանները տեղադրված են, պատերը մասնակի գաջված են, սենյակների բաժանումները արված են: Նկուղային հարկում ավտոտնակն է` հեռակառավարվող դարպասով: Առանձնատունն ունի շատ գեղեցիկ ճարտարապետական տեսք և երեսպատված է տրավերտին քարով։