Ավան առինջում` Պ. Սևակ թաղամասում, վաճառվում է 1 հարկանի՝ ընդարձակ և հարմարավետ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 250 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 1000 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են, առանձնատան ընդհանուր հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է, ունի գեղեցիկ և բարեկարգ այգի, մանղալ, խոհանոց, հանգստի գոտի, ավտոկայանատեղ: Վաճառվում է ներկառուցված կահույքով: