Վաճառվում է ընդարձակ և շքեղ նորոգված առանձնատուն, որը դեռևս բնակեցված չէ: Այն գտնվում է Ավան համայնքում` Ծարավ Աղբյուրի փողոցում` Բուսաբանական այգու հարևանությամբ: Առանձնատունը 3 հարկանի է` բնակելի տան մակերեսը՝ 760 քմ, հողի մակերեսը՝ 600 քմ.: Առաստաղի բարձրություը 3,20 մետր է: Բաղկացած է 8 սենյակներից՝ 1 հյուրասենյակ, 2 նախասրահ, 1 խոհանոց, 5 ննջասենյակ, որից մեկը իր լոգասենյակով, 1 աշխատասենյակ, 5 սանհանգույց, 2 ժամանցի սրահ, 1 ընդարձակ նկուղ, որտեղ առկա է սպորտսրահ, 1 շոքեբաղնիք, 1 բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Առանձնատունն ունի քարե ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված և բակում բաց ավտոկայանատեղի՝ 2-3 մեքենաների համար: Ունի բարեկարգ, ընդարձակ և կանաչապատված այգի, որտեղ տնկված են պտղատու ծառեր: Գտնվում է Բուսաբանական այգու հարևանությամբ, որն արդեն իսկ ապահովվում է առանձնատան շրջակա միջավայրի մաքուր օդը: