Վաճառվում է քարե առանձնատուն բնակելի՝ 130 քմ. մակերեսով և 780 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Առինջ գյուղում։ Առանձնատունը հին կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, հատակը ծածկված է ձևավոր մանրահատակով: Ապահովված է մշտական ջրով, գազով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Առանձնտունն ունի գեղեցիկ բակ, պտղատու ծառեր, շոգեբաղնիք, նկուղ 130 ք.մ. մակերեսով և քարե ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված և բացօթյա կայանատեղի։