Վաճառվում է 2 հարկանի քարե առանձնատուն Առինջում։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 240 ք.մ., իսկ կից հողատարածքինը՝ 280 ք.մ. է։ Առանձնատունը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով, իսկ ննջասենյակները՝ լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և էլեկտրականությամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Այն ունի 4 ննջասենյակ, 2 լոգասենյակ ներսում և ևս 1 լոգասենյակ և զուգարան՝ բակում։ Ավտոմեքենաների համար նախատեսված է բացօթյա կայանատեղեր։ Առանձնատունն ունի գեղեցիկ այգի և սռնի։ Հնարավոր է փոխանակում 1 կամ 2 սենայականոց բնակարանի հետ՝ հավելավճարով։