Վաճառվում է երեք հարկանի քարե առանձնատուն բնակելի 300.24 քմ. մակերեսով և 2200 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ավան Առինջում՝ Առինջ մոլի հարևանությամբ։ Առանձնատունը եվրո վերանորոգված է՝ տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր։ Ապահովված է մշտական ջրով և գազով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են՝ հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ննջասենյակները ունեն բաց պատշգամբներ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Առանձնատունն ունի նաև բուխարի և տնտեսական շինություն՝ 4,5 ք.մ. մակերեսով։ Ավտոմեքենաների համար նախատեսված է քարե ավտոտնակ։ Տունը գտնվում է հանգիստ, անաղմուկ վայրում։