Վաճառվում է 3 հարկանի նորակառույց առանձնատուն, որի շինությունը՝ 530 քմ. է, իսկ հողատարածքը՝ 1500 քմ. է։ Այն գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Գ. Չաուշ թաղամասում։ Առանձնատունը կապիտալ նոր նորոգված է՝ համապատասխան բոլոր եվրոպական ստանդարտների: Տեղադրված են բարձրորակ եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ 1-ին հարկում են գտնվում աշխատասենյակը, սանհանգույցը, խոհանոցը, հյուրասենյակը։ 2-րդ հարկում ՝ 4 ննջարան, 1 սանհանգույց։ 3-րդ հարկը ընդարձակ սրահ է, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության։ Առանձնատանը կից ավտոտնակն է՝ հեռակառավարվող դարպասներով և ամառային խոհանոցը՝ իր բոլոր հարմարություններով։ Բակը բարեկարգ է, կան պտղատու և դեկորատիվ ծառեր և լողավազան։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։