Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ ընդհանուր 126 քմ. մակերեսով, որը գտնվում է Պարսեղով և Կարապետյան փողոցների խաչմերուկում։ Առանձնատունը գտնվում է լավ վիճակում։ Առաջին հարկում հյուրասենյակն է, խոհանոցը, սանհանգույցը և մեկ ննջասենյակ։ Երկրորդ հարկում ունի ևս 3 ննջասենյակ և բաց պատշգամբ։ Առաջին հարկի պատուհանները փոխված են։ Ջեռուցվում է գազի վառարանի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված է քարե ավտոտնակ։ Առանձնատունը վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով։