Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն՝ բնակելի 200 քմ. մակերեսով և 600 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Շինարարներ փողոցում՝ Ծիրան սուպերմարկետի մոտ։ Այն կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 1 խոհանոց և 1 ամառային խոհանոց։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ։ Առաջին հարկում հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է, երկրորդ հարկում՝ լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Առանձնատունը պարսպապատված է և երեսպատված ֆելզիտե քարով։ Վաճառվում է ներկառուցված կահույքի հետ միասին։