Աջափնյակում՝ "Վահագնի" թաղամասի մոտ՝ նորակառույց թաղամասում, որը բաղկացած է 6 շքեղ առանձնատներից, վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 450 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 500 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ունի 5 ննջասենյակ, 5 սանհանգույց, 1 աշխատասենյակ և 4 բաց պատշգամբ ։ Ապահովված է մշտական ջրով, գազով, անցկացված է նաև անհատական ջեռուցման համակարգ։ Մուտքին տեղադրված են երկաթյա դարպասներ, իսկ տանիքը վերանորոգված է, որը հարթ մակերես է և կարելի է օգտագործել որպես ամառային հանգստի գոտի: Բակում կա լողավազան։ Առանձնատունն ունի ստորգետնյա կայանատեղի 73.7 քմ մակերեսով՝ նախատեսված երկու մեքենայի համար : Ողջ տարածքը պարսպապատած է, իսկ տունը երեսպատված է տրավերտինով: Պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։ Առանձնատան ձեռքբերումն անմիջապես կառուցապատողից: • Անվտանգության ապահովում 24 ժամ • Կանաչապատում • Ձնահավաքություն • Արտաքին տարածքների մաքրություն • Լողավազանի խնամք • Տեխնիկական սպասարկում