Վահագնի թաղամասի հարևանությամբ ՝ Երևանի էկոլոգիապես ամենամաքուր, Սիլիկյան թաղամասում (Աջափնյակ համայնք՝ h2 հեռուստաընկերության հարևանությամբ), վաճառվում է 3 հարկանի շքեղ առանձնատուն: Պարսպապատ և կանաչապատ հողամասի մակերեսը 500 քմ է, իսկ առանձնատան մակերեսը՝ 322 քմ: Առանձնատունը նորակառույց է, հարմարավետ՝ կառուցված յուրահատուկ դիզայնով և ճարտարապետական լուծումներով: Առանձնատունն ունի բաց լողավազան, ամառային խոհանոց, բարեկարգված բակային տարածք, ավտոկայանատեղ՝ 2 մեքենայի համար, ինչպես նաև մառան-լվացքատուն` 15 և 11.2 քմ. մակերեսներով: Իսկ ահա հարթ և շահագործելի տանիքում կարող եք անցկացնել Ձեր երեկույթը կամ պարզապես հանգստանալ առօրյա հոգսերից: Առանձնատան առաջին հարկը զբաղեցնում է լուսավոր և ընդարձակ հյուրասենյակը, ճաշասենյակը, խոհանոցը և հյուրերի համար նախատեսված սանգանգույցը: Երկրորդ հարկում տեղակայված են 2 ննջասենյակներն ու 2 լոգարաններն՝ իրենց հարմարավետ ջակուզիներով: Առանձնատնից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը: Թաղամասում գործում է 24 ժամյա անվտանգության աշխատակիցների սպասարկում, աղբահանություն, այգեպանի ծառայություն, ձմռանը՝ ձնամաքրում, արտաքին տարածքի լուսավորություն, կանաչապատում, լողավազանի խնամք և տեխնիկական խնդիրների աջակցում: Առանձնատունը վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։ Գինը` սակարկելի: