Ծիրանաշենը մի յուրահատուկ համալիր է Հայաստանի Հանրապետությունում՝ 3 հեկտար ընդհանուր մակերերսով: Ծիրանաշենը գտնվում է Աշտարակում՝ Երևանից ոչ հեռու: Համալիրը շրջապատում են Արարատ, Արագած և Արա լեռները: Համալիրում կան 3 շինություններ՝ պատրաստի և անթերի վիճակունմ՝ 9 ննջասենյակներով և 6 լոգասենյակներով: Ծիրանաշենի առանձնահատկության մասն են կազմում ջրի մեծ պաշարները, Հայաստանի մեծ քաղաքները միացնող գլխավոր մայրուղուն մոտ լինելը և յուրահատուկ ճարտարապետությունը, որը զարդարված է հայկական կարմի թանկարժեք տուֆով: Ծիրանաշենը առանձնահատուկ համալիր է՝ ընդարձակ բակով, լողավազանով, քարե շինությամբ՝ մարմարյա և գրանիտե հատակով։ Ծիրանաշենը լավագույն ներդրումն է Հայաստանում։ Համալիրի հարավային մասում կա ընդարձակ տարածություն, որը կարող է լինել թենիսի կորտ։ Կա նաև կիսակառույց շինություն (ավտոտնակ)՝ նախատեսված ավելի քան 40 մեքենաների համար։ Այս շինությունը հնարավոր է նաև օգտագործել որպես մարզասրահ, լողավազան կամ այլ բան։ Մաքուր օդը, հրաշալի տեղը և բարձրորակ շինությունը կատարյալ կդարձնեն Ձեր ցանկացած բիզնես ծրագիր։