Նախագիծ
Ուշադրություն
Նորույթ անշարժ գույքի շուկայում՝ Ներդրում կատարելով 1 անշարժ գույքի մեջ՝ Դուք մինգամից ձեռք եք բերում՝
- Բոլոր հոգսերից ազատված տնամուտ
- Հարմարավետ առանձնատուն և իդեալական պայմաններ
- Կայուն եկամուտ
Ի՞նչ է նշանակում ազատված լինել բոլոր հոգսերից:
Նշանակում է ազատված լինել վերանորոգման, կահավորման, սպասք, վարագույր, հիգիենայի պարագաներ, սպիտակեղեն և այլ անհրաժեշտ պարագաներ գնելու հոգսից, քանի որ այդ ամենն իր վրա է վերցրել «Վիլլա Ռեսթ» ընկերությունը: Վերցրեք միայն Ձեզ անհրաժեշտ հագուստները, հրավիրեք ընկեր, բարեկամ, հարազատ՝ Ձեր հրաշալի առանձնատան տնամուտը նշելու:
Իդեալական և հարմարավետ են ոչ միայն առանձնատան սենյակները, որոնք ընդարձակ են, լուսավոր, կահավորված բարձրաճաշակ կահույքներով, ժամանակակից տանը անհրաժեշտ տեխնիկայի ամբողջ տեսականիով, այլ նաև տարածքում գործող լողավազանը, բիլիարդի սրահը, թենիսի կորտը, մանկական 2 խաղահրապարակները, ռեստորանը, հյուրանոցը՝ իր 8 համարներով և գեղեցիկ ու հարմարավետ բակը՝ տաղավարներով, հանգստյան գոտիներով:
Եվ վերջապես` կայուն եկամուտ:
եթե Դուք գնում եք ամառանոց «Վիլլա Ռեսթ» քոթեջային համալիրում, ապա ձեռք եք բերում ոչ միայն հիանալի, հարմարավետ ամառանոց, այլ նաև կատարում եք բիզնես ներդրում, որը տարվա ընթացքում օրական 110.000-140.000 դրամ եկամուտ կբերի Ձեզ:
Բոլոր այն օրերի ընթացքում, երբ Դուք չեք բնակվի ձեր ամառանոցում, «Վիլլա Ռեսթ» ընկերության հետ կարող եք կնքել փոխշահավետ պայմաններով պայմանագիր՝ այսինքն ընկերությունը պատրաստ է վարձակալությամբ հանձնել Ձեր գույքը տարվա ընթացքում մոտավորապես 200 օր, և այս դեպքում Ձեր բիզնես գործընկերոջ հետ կաշխատեք 50%- 50% տարբերակով և իհարկե սպասարկման ամսավարձ չեք վճարի: Չեք ցանկանում համագործակցե՞լ, հոգ չէ, ինքներդ հանձնեք Ձեր գույքը վարձակալության, ստացեք 100% եկամուտ և ընկերությանը վճարեք միայն ամսական սպասարկման վարձավճար:
«Վիլլա Ռեսթ» քոթեջային համալիրը գտնվում է Դիլիջանում՝ Պարզ Լիճ տանող ճանապարհի վրա:
Դիրքը
«Վիլլա Ռեսթ» քոթեջային համալիրը գտնվում է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ դրախտային Դիլիջանում։