Վարձով է տրվում կոմերցիոն տարածք՝ ռեստորան, որի շինության մակերեսը 1112 ք.մ. է, այն գտնվում է Ն.Զարյան փողոցում՝ առաջին գծի վրա։ Ռեստորանը կապիտալ վերանորոգված է՝ կահավորված է, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով։ Ապահովված է բոլոր տեսակի կոմունիկացիաներով, ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով, իսկ հովացումը՝ օդորակիչների։ Բաղկացած է մեծ հանդիսությունների սրահից՝ նախատեսված մոտ 350 անձի համար, 2 հատ բանկետի սրահից, 5 հատ առանձնասենյակից, վարչական հատվածից՝ ընդունարան, աշխատասենյակ, խոհանոցային հատվածից և 5 սանհանգույցից։ Տարածքն ունի նաև ստորգետնյա կայանատեղ՝ մոտ 30 մեքենայի համար, որից կա մուտք դեպի հանդիսությունների սրահ և առանձնասենյակներ։ Տրվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։ Գինը՝ սակարկելի է։