Եկմալյան փողոցում՝ մանկական ատամնաբուժարանի մոտ, վարձակալությամբ է տրվում ունիվերսալ տարածք, որը զբաղեցնում է 160 ք.մ. մակերես։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, ջեռուցումը կենտրոնացված է։ Ունի առանձին խոհանոց և սանհանգույց, որը սալիկապատված է։ Այն գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում։ Մուտքը փողոցի կողմից է։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։