Սպենդարյան փողոցի վրա՝ "Սաս" սուպերմարկետի մոտ, վարձով է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք, որը այժմ գործում է որպես խանութ։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի կիսանկուղային հարկում և զբաղեցնում է 41 քմ մակերես։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունիկացիաներով։ Ունի առանձին սանհանգույց, որը սալիկապատված է։ Մուտքին տեղադրված են ցուցափեղկեր, իսկ պատուհաններին կան վանդակաճաղեր։ Տարածքը հարմար է նաև այլ նշանակության գործունեության համար։