Մաշտոցի շուկայի հարևանությամբ վարձով է տրվում 76քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք։ Ունի առանձին երկու մուտք։ Բոլոր կոմունիկացիաները անցկացված են, ջեռուցվում է գազի կաթսայով, ունի նաև օդորակիչ։ Ինտերնետը ևս հասանելի է։ հատակը որակյալ մանրահատակ է։ Բոլոր սենյակները շատ լավ խնամված են և դասավորված են օֆիսային տարածքի համար։ Ունի առանձին սանհանգույց, որը սալիկապատված է։ Պատուհաններին տեղադրված են վանդակաճաղեր։ Այս տարածքը հարմար է ցանկացած տեսակի կոմերցիոն գործունեության համար։