Վարձակալության է տրվում 100 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք «Piazza Grande» բարձրագույն կարգի բիզնես կենտրոնի 9 հարկանի շենքի 1-ին հարկում, որի առաջին հարկում կան սրճարաններ, էսթետիկ կենտրոններ, լողավազան, մարզասրահ, բանկի մասնաճյուղեր՝ շատրվանների զբոսայգու և Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Բաղկացած է 1 սրահից, 1 սանհանգույցից և սպասասրահից: Տարածքը կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնական ջեռուցման համակարգին, հովացումն իրականացվում է օդորակիչների միջոցով, հատակը ծածկված է սալիկներով։ Սանհանգույցները սալիկապատված է բարձրորակ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ունի շուրջօրյա անվտանգություն: Վարձակալության գինն է 35$ 1քմ մակերեսի համար: