Երկարաժամկետ վարձակալության է տրվում 106 ք.մ. մակերեսով գրասենյակային տարածք Արամի փողոցում՝ «Բիզնես կենտրոն Բուլվար Պլազա» նորակառույց 14 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բաղկացած է 2 սրահից, 2 աշխատասենյակից և 2 սանհանգույցից։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Շենքում կա վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում խանութներ, զբոսայգի, բանկերի մասնաճյուղեր և ժամանցի վայրեր։