Երկարաժամկետ վարձակալության է տրվում 398 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք «Piazza Grande» բարձրագույն կարգի բիզնես կենտրոնի 9 հարկանի շենքի 5-րդ հարկում, որի առաջին հարկում կան սրճարաններ, էսթետիկ կենտրոններ, բանկի մասնաճյուղեր՝ շատրվանների զբոսայգու և Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Բաղկացած է 5 սրահից, խոհանոցից, 3 սանհանգույցից և պատշգամբից, ունի 2 մուտք և կարող է տրամադրվել երկու ընկերության։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնական ջեռուցման համակարգին, հովացումն իրականացվում է օդորակիչների միջոցով, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկներով և լամինատով։ Բոլոր սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգարան, ջակուզի և լոգախցիկ։ Տարածքը կահավորված է, խոհանոցը՝ հագեցած կենցաղային տեխնիկայով։ Բիզնես կենտրոնը տրամադրում է սենյակների սպասարկում։ Հարմար է գրասենյակի կամ ՏՏ ընկերության համար։