Երկարաժամկետ վարձակալության է տրվում 200 քմ մակերեսով կոմերցիոն տարածք՝ Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ՝ 2-րդ գծի վրա, 1 հարկանի շենքում։ Տարածքը հարմարավետ կահավորված է, ունի թոնիր և լավ կահավորված խոհանոց՝ բուխարիով; Բաղկացած է ընդարձակ սրահից, խոհանոցից, 2 սանհանգույցից և պահեստից։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ջեռուցումն ու հովացումը կատարվում է օդորակիչների միջոցով, տեղադրված են պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է մանրատախտակով և սալիկներով, սանհանգույցները, խոհանոցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված են ծխնելույզներ և օդաքաշ (витяжка), բակում կա ավտոկայանատեղի 6 մեքենայի համար։ Մոտակայքում են գտնվում զբոսայգիները, խանութները, Երևան Պանդոկ և Տեռասա ռեստորանները, 'Երիտասարդական' մետրոյի կայարանը։ Տարածքը հարմար է օգտագործվել որպես սրճարան, ռեստորան կամ գրասենյակ։