Վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք քաղաքի լավագույն հատվածում, Ամիրյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում, 10 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում: Տարածքի ընդհանուր մակերեսը 860 քմ է, ունի 3 մուտք ճակատային մասից և 2 մուտք շենքի հետևից: Տարածքը բաց տարածություն է, պատերի բաժանումներն արված չեն, ինչը հնարավորություն է տալիս վարձակալին ինտերյերը պլանավորել իր հայեցողությամբ: Առաստաղի բարձրությունը 3.5 մ-ից ավելի է: Ճակատային մասում տեղադրված են վիտրաժներով դռներ: Բոլոր կոմունիկացիաներն առկա են: Տարածքը հարմար է որպես ռեստորան, գրասենյակային տարածք, բժշկական կենտրոն, խանութ և այլ բիզնես նպատակների համար: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել ավտոկայանատեղի մինչև 25 մեքենայի համար` հավելավճարով: Մոտակայքում են գտնվում Հանրապետության հրապարակը, բանկերը, բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: