Սարյան փողոցում, քաղաքի լավագույն հատվածներից մեկում վարձակալության է տրվում 5 հարկանի ունիվերսալ կոմերցիոն շենք, որի ընդհանուր մակերեսը 700 քմ է (յուր. հարկը` 120 քմ, իսկ նկուղը` 100 քմ)։ Այն բաղկացած է գրասենյակային տարածքներից, որտեղ կան բաժանարար սենյակներ, խորհրդակցության սրահներ, ընդարձակ աշխատասենյակներ, յուրաքանչյուր հարկում կա սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Շենքն ապահովված է անվտանգության համակարգով, ունի տարբեր կողմերից մուտքեր, 1-ին և 2-րդ հարկերն ունեն մուտք Սարյան փողոցից` նաև բակից, 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը` բակի կողմից: Տարածքը կապիտալ վերանորոգված է, սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, տեղադրված են եվրոպատուհաններ և վիտրաժներ, օդորակիչներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, որոշ հատվածներ` էլեկտրականությամբ: Շենքի ետնամասում կա ընդարձակ բացօթյա կայանատեղի: Հնարավոր է վարձակալել մասամբ: Հարմար է որպես գրասենյակային տարածք, կլինիկայի կամ նմանատիպ այլ գործունեության համար: Երկարաժամկետ վարձակալության դեպքում հնարավոր է գնի զգալի սակարկում: