Երկարաժամկետ վարձակալության է տրվում երկհարկանի ունիվերսալ գրասենյակային տարածք ընդհանուր` 150 քմ մակերեսով, որը գտնվում է Չարենցի փողոցում, քաղաքի լավագույն հատվածում: 2-րդ հարկն ունի առանձին մուտք` երկաթե դռնով: Կան 4 սենյակներ, ստուդիո ոճի խոհանոց, հյուրասենյակ, 2 սանհանգույց և բացօթյա պատշգամբ: Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են օդորակման (բոլոր սենյակներում) և ջեռուցման անհատական համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ կաղնե մանրահատակով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Բոլոր սենյակները համապատասխան կահավորված են: Կա բացօթյա կայանատեղի: Մոտակայքում կան խանութներ, բանկեր, տրանսպորտի կանգառներ: