Էլիտար թաղամասում` Անտառային փողոցում, գլխավոր ճանապարհի վրա վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն նշանակության տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 80 ք.մ. և գտնվում է 5 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի բարձր` 1-ին հարկում: Շենքը գտնվում է փողոցի տեսանելի հատվածում, կառուցված է հատուկ նախագծով` բծախնդիր հաճախորդների պահանջներին համապատսխան: Տարածքի երկու կողմերում տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժե պատուհաններ, ինչն ապահովվում է մշտապես բնական լուսավորություն, ստեղծելով հաճելի աշխատանքային միջավայր: Այն գտնվում է զրոյական վիճակում, կոմունիկացիաները (հոսանքի լարերը, ջուր) անցկացված են: Ունի բարձր առաստաղ, բացօթյա պատշգամբ` գեղեցիկ երևանյան տեսարանով: Պատերի բաժանումներն արված չեն, ինչը թույլ կտա ինտերյերի լուծումները պլանավորել վարձակալի հայեցողությամբ: Մուտքը փողոցի կողմից է: Հարմար է որպես խանութ, գեղեցկության սրահ, կոսմետոլոգիական կենտրոն, ատամնաբուժական կլինիկա կամ նմանատիպ այլ բիզնես գործունեության համար: