Չարենցի փողոցում` երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 հարկանի շքեղ և գեղեցիկ առանձնատուն, որպես ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի շինության ընդհանուր մակերեսը 320 ք.մ. է, ամեն հարկը՝ 80 քմ., իսկ հողատարածքինը՝ 300 քմ.։ 1-ին հարկում կա ընդարձակ և լուսավոր հյուրասենյակ` ընդհանուր խոհանոցով, 1 սանհանգույց, պահեստային տարածք, 2-րդ հարկում կա 2 սենյակ, 2 սանհանգույց, 3-րդ հարկում` 2 սենյակ, 2 սանհանգույց և 4-րդ հարկում ևս 1 սենյակ և 1 սանհանգույց։ Ունի ջեռուցման և օդորակման անհատական համակարգ: Առկա են զգեստասենյակներ: Ամբողջը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է բարձրորակ սալիկներով: Բոլոր սանհանգույցները սալիկապատված են և հագեցած թանկարժեք սանտեխնիկայով: Բակը շատ բարեկարգ է, ունի բացոթյա լողավազան, գեղեցիկ կանաչապատ տարածք: Բակում կա բացօթյա բառ` խոհանոցային մասով, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել: Այս պահին սենյակներում կահույք չկա: Տունը կարող է ծառայել որպես հյուրատուն, ամառանոց, գրասենյակային տարածք, ատամնաբուժարան և առհասարակ որպես առանձնատուն: Նվազագույն վարձակալության ժամկետը 1 տարի է: