Վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք` 210 քմ, որն ունի այգի 150 քմ մակերեսով և ավտոտնակ` 80 քմ մակերեսով (3 մեքենայի համար): Տարածքը գտնվում է 5 հարկանի շենքի 1-ին հարկում` Ա. Արմենակյան փողոցում, էլեկտրոցանցի հարևանությամբ: Այն կապիտալ նորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է 4 սենյակից, խոհանոցից և 2 սանհանգույցից: Տարածքն ունի առանձին մուտք, բակում առկա է 25 մեքենայի համար նախատեսված բացօթյա կայանատեղի: Հարմար է որպես զարգացման կենտրոն, կլինինիկա, բնակարան և այլն: